Գիտնականնները պարզել են, թե երբ է սուրճը վերանալու երկիր մոլորակի վրայից


Գիտնականնները պարզել են, թե երբ է սուրճը վերանալու երկիր մոլորակի վրայից

  • 05-09-2016 13:19:55   | Ավստրալիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ավստրալիայի Կլիմայական իսնտիտուտի գիտնականները հայտնել են այն ամսաթիվը, երբ սուրճը Երկիր մոլորակի մակերևույթից ամբողջությամբ կվերանա: korrespondent.net-ի փոխանցմամբ, ըստ փորձագետների, ըմպելիքը պատմության գիրկ կգնա 2080 թվականին:
 
Սպասվում է, որ արդեն 2050 թվականին 2 անգամ կկրճատվի սուրճերի ծառերի աճեցման համար բարենպաստ նշանակություն ունեցող գյուղատնտեսական հողերի քանակը, իսկ 2080 թվականին դրանք կդադարեն պարզապես գոյություն ունենալ:
Գիտնականներն այս ամենը բացատրում են մոլորակի վրա տեղի ունեցող գլոբալ տաքացմամբ, որը պատճառ կհանդիսանա սնկային հիվանդությունների առաջացմանը, ինչն էլ մահացու կլինի սուրճի աճեցման և արտադրության համար:
Միաժամանակ, փորձագետները տեղեկացրել են, որ սուրճի վերացումը կկանխվի այն դեպքում, եթե տվյալ ժամանակահատվածում հնարավոր լինի կանխարգելել երկրի վրա սպասվող նման իրադարձությունների զարգացումը:
Ի դեպ, մարդկանց սերը սուրճի նկատմամբ փոխանցվում է մարդկային գեների շնորհիվ: Ըստ հետազոտողների, որոշակի տեսակի գեների մոտ առավել քիչ հետաքրքրություն է նկատվում ըմպելիքի հանդեպ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play