Իսրայելցի ոստիկանները կանխել են նախապատրաստվող ահաբեկչությունը


Իսրայելցի ոստիկանները կանխել են նախապատրաստվող ահաբեկչությունը

  • 05-09-2016 14:02:02   | Իսրայել  |  Հասարակություն

Իսրայելցի իրավապահ մարմինները վնասազերծել են պաղեստինցու, որն ավտոմեքենայով փորձել է վրաերթի ենթարկել ոստիկաններին:
Interfax.ru-ի փոխանցմամբ` իսրայելական ոստիկանության ներկայացուցիչ Լյուբա Սամրիի խոսքերով` միջադեպը տեղի է ունեցել արևելյան Երուսաղեմում տեղակայված Շուաֆատ փախստականների ճամբարի մոտ: 
Տեղեկացվում է, որ անհայտ անձն ավտոմեքենայով մեծ արագությամբ ընթացել է ճամբարի պահակների ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Ավտոմեքենայում գտնվել է ևս մեկ մարդ, որն ստացել է մարմնական վնասվածքներ:   
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play