Հայտնի են Եվրոպայում գնացքով ճանապարհորդության ամենաթանկ երկրների անունները


Հայտնի են Եվրոպայում գնացքով ճանապարհորդության ամենաթանկ երկրների անունները

  • 05-09-2016 16:37:22   | Մեծ Բրիտանիա  |  Հասարակություն

GoEuro զբոսաշրջային կայքի փորձագետները կազմել են գնացքով ամենաթանկ ճանապարհորդության համար եվրոպական երկրների վարկանիշային աղյուսակը:
Վիճակագրությունը կազմելու համար, մասնագետներն ուսումնասիրել են 2015 թվականի ապրիլից  2016 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում գնացքների շուրջ 300 միլիոն ներքին ուղևորությունները:
 
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Ֆրանսիան, որտեղ գնացքով 100 կիլոմետր անցնելու համար ուղևորները վճարում են 17,59 եվրո: Նրան նախորդում են Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բելգիան: Նշված երկրներում գնացքով ճանապարհորդելու համար հաճախորդները 100 կիլոմետրի համար վճարում են 47,44 եվրո:
Հավելենք, որ ըստ փորձագետների, Եվրոպայում գնացքով 100 կիլոմետր տեղափոխվելու համար, միջին հաշվարկով անհրաժեշտ է 10,7 եվրո:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play