Գյումրիում բացվել է հուշահամալիր` նվիրված նահատակված տանկիստ, Տիգրան Աբգարյանի հիշատակին (Տեսանյութ)


Գյումրիում բացվել է հուշահամալիր` նվիրված նահատակված տանկիստ, Տիգրան Աբգարյանի հիշատակին (Տեսանյութ)

  • 05-09-2016 17:26:10   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Օգոստոսի 4-ին Գյումրիում բացվեց հուշահամալիր` նվիրված Ջաբրայիլում հերոսաբար նահատակված տանկիստ, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանի հիշատակին։
 
Միջոցառման սկզբում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, իսկ մասնակիցներից ոմանք չէին կարողանում զսպել իրենց արցունքները տեսնելով, թե ինչպես է զոհված տանկիստի մայրը գրկել եւ ամուր փաթաթվել փոքրիկ Տիգրանին, ում ծնողները զոհված 20-ամյա հերոս Տ.Աբգարյանի պատվին իրենց երեխային անվանակոչել էին Տիգրան:
 
Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին Տիգրանի հարազատները, ընկերները, ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատները, ներկայացուցիչներ մարզային եւ քաղաքային իշխանություններից, սպորտի ոլորտից եւ ուրիշներ։
 
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը եւս ներկա էին միջոցառմանը:
 
Հավելենք որ Տ.Աբգարյանն այս տարվա ապրիլի սկզբին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ջաբրայիլում ադրբեջանցիների հարձակման ժամանակ 3 տանկ էր խոցել եւ հերոսաբար զոհվել։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play