Անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը


Անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը

  • 05-09-2016 18:54:20   | Հայաստան  |  Իրավունք

Սեպտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունում անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը, որին մասնակցել է թեստավորման փուլը հաղթահարած 7 թեկնածու:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանն առաջին փուլը հաղթահարած յոթ դիմումատուներին ներկայացրել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների, լուծման փուլի ընթացակարգը: Արսեն Մկրտչյանը, տեղեկացրել է նաև, որ այս տարի նոտարների որակավորման ստուգման գործընթացում կիրառվում է նոր մեթոդ, այն է՝ քննությունն անցկացվում է դիմորդների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
 
Որակավորման ստուգման երկրորդ փուլի  ընթացքում թեկնածուներին տրվել է տասը խնդիր, որոնք վերաբերել են ժառանգության, գույքի վարձակալության, անշարժ գույքի փոխանակության, անշարժ գույքի առքուվաճառքի և հիփոթեքի, կառավարվող բազմաբնակարան շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագրերին առնչվող ոլորտներին և այլն: 
 
Նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները ՀՀ արդարադատության նախարարության  պաշտոնական կայքում կհրապարակվեն հնգօրյա ժամկետում:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարականության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play