Մոսկվայի հայերը անցկացրին Մայրենի լեզի հրաշալի տոն<br />


Մոսկվայի հայերը անցկացրին Մայրենի լեզի հրաշալի տոն

  • 04-03-2010 11:30:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՄՈՍԿՎԱ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 21-ի անսովոր ձնառատ եւ ցուրտ կիրակի օրը Մոսկվայի հայերի համար առաջին անգամ անցկացվեց իսկապես հոգին ջերմացնող տոն` Մայրենի լեզվի միջազգային օրը: Տոնը կայացավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմին կից «Հայորդաց տուն» հոգեւոր-լուսավորական կենտրոնի (ղեկավարներ` Տեր Առաքել, Հմայակ Գեւորգյան եւ Անահիտ Թորոսյան) եւ «Արարատ» հայ մշակութային-լուսավորական ընկերություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության (ղեկավարներ` Էմանուիլ Դոլբակյան եւ Ալբինա Սուքիասյան) համատեղ ջանքերով: Ինչպես հայտնում են «Արարատ» ընկերությունից, «Թատրոնը լեփ-լեցուն էր»: Ներկա էին ուսուցչական կոլեկտիվը, Հոգեւոր կենտրոնի հարյուրավոր աշակերտներ, ծնողներ, «Արարատ» ընկերության անդամներ, այլ հյուրեր: Տարբեր տարիքի եւ դասարանների աշակերտները ցուցադրեցին իրենց շնորհները` ոտանավորներ կարդացին, երգեցին երգեր նվիրված մայրենի լեզվին, մայր հայրենիքին: «Դա հուզիչ էր, դա հրաշալի էր»: Էմանուիլ Դոլբակյանը իր ելույթում համառոտակի ներկայացրեց հայոց լեզվի ծագման եւ կայացման վաղնջական շրջանը, նրա տեղը լեզուների հնդեվրոպական մեծ ընտանիքում եւ քննադատական գնահատական տվեց հայագիտության ներկա կացությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն