Մոսկուայի հայերը անցկացրին Մայրենի լեզի հրաշալի տոն<br />


Մոսկուայի հայերը անցկացրին Մայրենի լեզի հրաշալի տոն

  • 04-03-2010 11:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 21-ի անսովոր ձնառատ եւ ցուրտ կիրակի օրը Մոսկուայի հայերի համար առաջին անգամ անցկացուեց իսկապէս հոգին ջերմացնող տոն` Մայրենի լեզուի միջազգային օրը: Տոնը կայացաւ Հայաստանեայց առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմին կից «Հայորդաց տուն» հոգեւոր-լուսավորական կենտրոնի (ղեկավարներ` Տեր Առաքել, Հմաեակ Գեւորգեան եւ Անահիտ Թորոսյան) եւ «Արարատ» հայ մշակոյթային-լուսավորական ընկերութիւն» տարածաշրջանային հասարակական կազմակերպութեան (ղեկավարներ` Էմանուիլ Դոլբակյան եւ Ալբինա Սուքիասեան) համատեղ ջանքերով: Ինչպէս յայտնում են «Արարատ» ընկերությունից, «Թատրոնը լեփ-լեցուն էր»: Ներկայ էին ուսուցչական կոլեկտիւը, Հոգեւոր կենտրոնի հարիւրաւոր աշակերտներ, ծնողներ, «Արարատ» ընկերութեան անդամներ, այլ հիւրեր: Տարբեր տարիքի եւ դասարանների աշակերտները ցուցադրեցին իրենց շնորհները` ոտանաւորներ կարդացին, երգեցին երգեր նուիրուած մայրենի լեզուին, մայր հայրենիքին: «Դա յուզիչ էր, դա հրաշալի էր»: Էմանուիլ Դոլբակեանը իր ելոյթում համառոտակի ներկայացրեց հայոց լեզուի ծագման եւ կայացման վաղնջական շրջանը, նրա տեղը լեզուների հնդեւրոպական մեծ ընտանիքում եւ քննադատական գնահատական տվեց հայագիտութեան ներկայ կացութեանը:
  -   Հասարակութիւն