Հարուցվել է քրեական գործ՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

  • 06-09-2016 19:14:39   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
 
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տան մոտակայքում ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով, ապա նաև մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին: 
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում օգոստոսի 26-ին հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Նախաքննության ընթացքում կինը տուժող է ճանաչվել և հարցաքննվել:
 
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ հարվածների հետևանքով կնոջը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ գլխի շրջանի սալջարդ վերքերի՝ աջից գագաթային ոսկրի բաց կոտրվածքի, զույգ ակնակապիճների փափուկ հյուսվածքների արյունազեղումների, ձախ ուսահոդի, զույգ ազդրերի և զույգ սրունքների վերին երրորդների բազմաթիվ արյունազեղումների ձևով:
 
Դեպքից հետո ամուսինը դիմել է փախուստի: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play