Մեքսիկայում հանցագործները ոստիկանական ուղղաթիռ են վայր գցել


Մեքսիկայում հանցագործները ոստիկանական ուղղաթիռ են վայր գցել

  • 07-09-2016 11:15:23   | Մեքսիկա  |  Միջազգային

Մեքսիկայում հանցագործների կողմից ոստիկանական ուղղաթիռի ուղությամբ արձակված կրակի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը, հղում կատարելով CNN-ին:
 
Դեպքը տեղի է ունեցել Միչիոկան նահանգի հարավ-արևմուտքում, որտեղ ոստիկանները մասնակցել են բարդ տեղանքում գտնվող հանցագործներին չեզոքացնելու համար ձեռնարկված հատուկ գործողությանը: Իրավապահ մարմիններն ուղղաթիռի օգնությամբ փորձել են հետապնդել հանցավոր խմբի առաջնորդներին:
Առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, սակայն պաշտոնական տվյալների համաձայն զոհերից երեքը ոստիկանության սպա են եղել, իսկ մյուսը եղել է ուղղաթիռի օդաչուն:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play