Քայնե Ուեսթը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն


Քայնե Ուեսթը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն

  • 08-09-2016 17:47:31   | ԱՄՆ  |  Հասարակություն

Ամերիկացի երաժիշտ և հագուստի ձևավորող Քայնե Ուեսթը Նյու Յորքում կայացած Նորաձևության շաբաթի ընթացքում ներկայացրել է իր նոր Yeezy Season 4 հավաքածուն: korrespondent.net-ի փոխանցմամբ` բացօթյա ցուցադրությունը կայացել է Ռուզվելտի կղզում գտնվող լքված նեոգոթական հիվանդանոցի տարածքում: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` շոգ եղանակը որոշակի անհարմարություններ է պատճառել մոդելներին և հանդիսատեսին, հաղորդվում է, որ անգամ մի քանի մոդելներ ուշագնաց են եղել: Վերոնշյալ հավաքածուի մի քանի ժամով ուշացած ցուցադրությունն անցկացվել է առանց երաժշտության և հյուրասիրության: Իսկ ցուցադրության տոմսեր չունեցողներին առաջարկվել է հավաքածուի ցուցադրությանը ծանոթանալ Tidal ծառայության ուղիղ եթերով: 
Նշվում է, որ միջոցառման հյուրերի թվում են եղել Քայնե Ուեսթի կինը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը, ինչպես նաև ռեփեր Desiigner-ը և ռեժիսոր Սփայք Ջոնսը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play