ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» ծրագրի աջակից


ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» ծրագրի աջակից

  • 14-09-2016 19:21:44   | Հայաստան  |  Մշակույթ

Հայկական օպերային և դասական արվեստի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն ուղղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ, 2014 թվականից առ այսօր մայրաքաղաքում և Հայաստանի մարզերի մշակութային օջախներում, տարբեր կրթօջախներում և սահմանամերձ գյուղերի զորամասերում, Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 70 միջոցառում. համերգ, ներկայացում, կյանքի են կոչվել տարբեր նախագծեր: Մինչև տարեվերջ կկազմակերպվի ևս 23 միջոցառում:  
 
Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով, Հայաստանի մարզերի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն չունի այցելելու Օպերային թատրոն և հաղորդակցվելու դասական արվեստի հետ: Արդեն հիշատակված Հիմնադրամի՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» նախագծի շնորհիվ, որի երաժշտական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, խնդիրը ստացել է լուծում. մարզերում կատարումներով հանդես են եկել Հայաստանի և արտերկրից ժամանած արտիստներ: Միջոցառումների մուտքը եղել է ազատ:
 
Նախագծի շրջանակներում, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և մեներգիչների մասնակցությամբ, հերթական համերգներ են կայացել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում և Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: 
 
«Կան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են սովորական գնահատվել, սակայն դրանց իրական ազդեցությունը դրսևորվում է հետագա կյանքում: Այս ծրագրով մենք ձգտում ենք լուծել կարևոր խնդիր. Օպերային երաժշտարվեստը հասանելի դարձնել մարզերում բնակվող մեր հայրենակիցներին և երեխաներին սովորեցնել գեղեցիկ մտածել: Ուզում եմ հավատալ, որ այն միջոցառումները, որոնք իրականացվել են 2014թ.-ից, որպես հետագիծ՝ իրենց դրական ազդեցությունը կթողնեն մատաղ սերնդի գիտակցության մեջ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին: Հիմնադիրներն են Կարեն Դուրգարյանը (Հոգաբարձուների խորհրդի նախագահ), Շմավոն Գրիգորյանը (տնօրեն) և Արմեն Տեր-Տաճատյանը (հոգաբարձու): Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, ՌԴ ժող. արտիստ Վալերի Գերգիևը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play