ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ


ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ

  • 16-09-2016 18:34:35   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ՝ տրամադրելով ժամանակակից բժշկական սարքավորումներ:
 
Այս տարի կենտրոնին նվիրաբերվել է պրոֆեսիոնալ էնդոսկոպիկ վիդեովիրաբուժական համալրված կայան ամբողջական գործիքների լրակազմ հավաքով WOLF (Germany), հիբրիդային (մոնոպոլյար-բիպոլյար) վիրահատական PRINCESS ՀԻՍՏԵՐՈՌԵԶԵԿՏՈՍԿՈՊ՝ անընդհատ իրիգացիայով, ARI-800C հիվանդի մոնիտոր, ինչպես նաև KL11011A և KL4141QB հիվանդանոցային մահճակալներ՝ ներքնակներով:
 
«Կարևոր է աջակցել մեր տաղանդավոր բժիշկներին՝ անհրաժեշտ սարքավորումների ապահովման միջոցով, որպեսզի նրանք կարողանան անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը և հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում և ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար և ոչ բոլորին է հասանելի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Տարեկան այստեղ կատարվում է ավելի քան 3200 վիրահատություն, հականեոպլաստիկ քիմիաթերապիա է տրամադրվում 4500 հիվանդի և ճառագայթային բուժում՝ 1500 հիվանդի: Կենտրոնին տրամադրված սարքավորումը կօգնի առավել արդյունավետ դարձնել բուժման գործընթացը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010թ.-ից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին բուժսարքավորումներով համալրելու նպատակով, որից 60 միլիոն դրամը՝ 2016թ.-ի ընթացքում:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play