Բելգիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկու մարդ է ձերբակալվել


Բելգիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկու մարդ է ձերբակալվել

  • 16-09-2016 18:41:34   | Բելգիա  |  Հասարակություն

Բելգիայի դաշնային ոստիկանության հակաահաբեկչական ծառայությունը խուզարկություններ է անցկացրել որոշ անձանց բնակարաններում, որոնք կասկածվում են ջիհադիստական շրջանակների հետ կապ ունենալու մեջ: Interfax.ru-ի փոխանցմամբ` նախօրեին խուզարկություններն անցկացվել են Բրյուսելում և Լյեժում: 
 
Ինչպես հաստատել է դաշնային դատախազությունը, ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկը կասկածվում է ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: 
Աղբյուրի տեղեկացմամբ` վերջինս համացանցի միջոցով ակտիվ նամակագրություն է վարել, որում հաղորդել է ահաբեկչություն նախապատրաստելու իր ծրագրի մասին: Իրավապահ մարմիներն այդ սպառնալիքը համարել են բավականին լուրջ, որպեսզի համապատասխան գործողություններ իրականացնեն: 
Նշվում է, որ կասկածյալն արդեն իսկ հայտնի է եղել ոստիկանությանը, սակայն ոչ ահաբեկչության հետ կապված գործերով:  ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ մյուս ձերբակալվածը կասկածյալի մերձավորներից է: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play