Բակո Սահակյանը ներկա է գտնվել «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին


Բակո Սահակյանը ներկա է գտնվել «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին

  • 16-09-2016 19:03:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել Շուշիի շրջանի <<Իսահակի աղբյուր>> հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին:
 
Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ  շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play