Գերմանիան փախստականներին կրթություն կառաջարկի այն պայմանով, որպեսզի վերջիններս վերադառնան իրենց հայրենիք


Գերմանիան փախստականներին կրթություն կառաջարկի այն պայմանով, որպեսզի վերջիններս վերադառնան իրենց հայրենիք

  • 17-09-2016 15:20:14   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի կառավարությունը փախստականներին առաջարկել է կրթական մի շարք ծրագրեր այն պայմանով, եթե հետո նրանք վերադառնան այն երկրներ, որտեղից որ եկել են Գերմանիա: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայում տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը: 
 
Վերջինս հայտարարել է, որ ծրագրի խնդիրն է անել ամեն հնարավորը փախստականների կամավոր վերադարձն այն երկրներ ապահովելը, որտեղից որ եկել են: 
Նախարարը նշել է, որ շատ փախստականներ հույս չունեն, որ Գերմանիայում կարգավիճակ կստանան, քանի որ այդ գործընթացը տևում է երկու տարուց ավելի: 
Նրա խոսքերով` կարգավիճակ ստանալու ընթացքում փախստականներին չի թույլատրվում աշխատել, ուստի վերջիններս անգործ նստում են տանը և ընկնում դեպրեսիայի մեջ: Այդ մարդկանց առաջարկվելու է կամավոր վերադառնալ հայրենիք, Գերմանիայում անցնելով մասնագիտական պատրաստվածություն փականագործի, սանտեխնիկի, էլեկտրիկի կամ շինարարի գծով: 
«Ծրագրի առաջին փուլի համար անհրաժեշտ կլինի 100 մլն եվրո: Ծրագիրը վերաբերելու է մի շարք պետությունների, որոնց թվում են Մարոկոն, Թունիսը, Սենեգալը»,- հայտարարել է Մյուլերը: 
Աղբյուրի տեղեկացմամբ` ծրագրի համար արդեն իսկ հատկացվել է 25 մլն եվրո: Նախարարը նաև նշել է, որ անգամ  արտաքսված փախստականները ևս օգնություն կստանան: 
«Մենք պետք է հոգ տանենք այն երկրներում տիրող իրավիճակով, որտեղից ժամանել են փախստականները: Մարոկոյում կամ Պակիստանում. Ամենուրեք մենք ներդնում ենք կրթական և զբաղվածության ծրագրեր: Մենք ոչ ոքի առանց օգնության չենք թողնի» հայտարարել է նա` հավելելով, որ դա կնվազեցնի Գերմանիա ձգտող փախստականների թիվը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play