Ղրղզստանը և Տաջիկստանը մտադիր են շարունակել պետական սահմանի հստակեցման և ճշգրտման աշխատանքները


Ղրղզստանը և Տաջիկստանը մտադիր են շարունակել պետական սահմանի հստակեցման և ճշգրտման աշխատանքները

  • 17-09-2016 16:15:22   | Ղրղզստան  |  Միջազգային

Ղրղզստանը և Տաջիկստանը առաջիկայում կշարունակեն աշխատանքները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանման աշխատանքները: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարվել է Բիշկեկում Ղրղզստանի վարչապետի և Տաջիկստանի փոխվարչապետի միջև կայացած հանդիպման ընթացքում: 
 
Ղրղզստանի կառավարության մամլո ծառայության տեղեկություններով` Տաջիկստանի փոխվարչապետը ժամանել է Բիշկեկ տաջկական պատվիրակության կազմում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի նիստին մասնակցելու համար: 
Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանի հստակեցումը և ճշգրտումը:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ երկու երկրների միջև առկա է ընդհանուր ըմբռնում, ցանկություն ամրապնդելու երկկողմ հետագա հարաբերությունները և լուծել պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play