«Ալյանս»-ը Գյումրի է գործուղելու իր վստահված անձանց՝ ընտրությունների գործընթացը վերահսկելու նպատակով


«Ալյանս»-ը Գյումրի է գործուղելու իր վստահված անձանց՝ ընտրությունների գործընթացը վերահսկելու նպատակով

  • 20-09-2016 11:20:55   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության Գյումրու ՏԻՄ ընտրությունները վերահսկող շտաբի առաջին նիստը: Նիստը վարող «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կուսակցության վստահված անձանց ծանոթացրեց Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ներկայացրեց կուսակցության առաջիկա անելիքները:
 
Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցեր, մասնավորապես այլ ընդդիմադիր կուսակցությունների, անկախ դիտորդական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ համագործակցության, քվեարկության ընթացքի և քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ օնլայն նկարահանում իրականացնելու վերաբերյալ:
 
Լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում է Երևանից՝ Գյումրի գործուղել շուրջ 160 իր վստահված անձանց, տեղում ընտրությունների ողջ գործընթացը վերահսկելու, ընտրախախտումներ թույլ չտալու և ընտրողի քվեն տեղ հասցնելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն