Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ


Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ

  • 21-09-2016 14:49:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ եւ քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:
 
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետեւ դրանք կերտվել են միասնաբար: <<Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատեւման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարեւորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը>>,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման եւ ամրապնդման, համազգային նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ անմնացորդ նվիրումի համար:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play