Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը. տեսանյութ


Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը. տեսանյութ

  • 22-09-2016 14:39:07   |   |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին: 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերին: 
 
Նախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։ 
 
Էդվարդ Նալբանդյանը Սինգապուրի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play