Չինաստանում դոկտորի կոչում են շնորհել Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանին


Չինաստանում դոկտորի կոչում են շնորհել Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանին

  • 22-09-2016 17:24:59   | Չինաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանին դոկտորի գիտական կոչում է շնորհվել Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից:
 
Մհեր Սահակյանի հետազոտությոնները վերաբերում են միջազգային անվտանգության հիմնահարցերին, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:
Մհեր Սահակյանի գիտական աշխատությունները տպագրվել են Չինաստանի, Ռուսաստանի, Հայաստանի առաջատար գիտական կենտրոններում:2016թ. մարտի 6-ին Չինաստանի Հայկական համայնքում տեղի ունեցան 
նախագահական ընտրություններ, որի արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց Համայնքի նախագահ:
Նանջինգի համալսարանը հանդիսանում է Չինաստանի 5 լավագույն համալսարաններից մեկը: Այն չինական առաջին բուհն է, որը հեղափոխությունից հետո հյուրընկալել է միջազգային հետազոտողներին և ուսանողներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play