Նոր կառավարությունը վարագույր է Նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար


Նոր կառավարությունը վարագույր է Նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար

  • 24-09-2016 15:10:35   | Հայաստան  |  Քաղաքական

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
 
Ալեքսան Հարությունյանի նշանակումը Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` հիմք է տալիս մտածելու, որ նոր կառավարությունը վարագույր է Նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար: Հայտնվելով աննախադեպ ճգնաժամի մեջ` հայկական քրեական օլիգարխիան ուղիներ է փնտրում կուտակած անօրինական հարստությունը փրկելու նպատակով:
 
Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու եւ ժողովրդի կյանքը բարելավելու համար պայքարող գործիչներն արդեն այսօր պետք է պատրաստ լինեն համախմբելու ուժերը, որպեսզի արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում թույլ չտան մեր երկիրը տապալող ուժերի վերարտադրությունը:
 
Անդրիաս  Ղուկասյան
24.09.2016թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական