Թուրքիայում ռազմական ավտոբուս է պայթեցվել. կա տասը զոհ


Թուրքիայում ռազմական ավտոբուս է պայթեցվել. կա տասը զոհ

  • 27-09-2016 14:30:24   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ռազմական ավտոբուսի պայթյունի արդյունքում զոհվել է անվտանգության 10 աշխատակից, ևս 8-ը` ստացել են մարմնական վնասվածքներ: korrespondent.net-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել քրդաբնակ Դերիք և Քիզիլթեփ քաղաքների միջև գործող մայրուղու վրա: 
 
Աղբյուրի փոխանցմամբ` կատարվածի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն իշխանությունները մեղադրում են երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը, որի անդամները նախկինում ընդունել էին նման հարձակումների պատասխանատվությունը: 
Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին ականապատ ավտոմեքենան պայթել էր Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգի վարչական շենքի մոտակայքում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play