ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

  • 29-09-2016 19:42:49   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին:
 
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին «Հայաստան – առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի հիմնական նպատակները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումների ավելացման, արտահանման ուղղությունների զարգացման և այդ համատեքստում Համաշխարհային բանկից ակնկալվող աջակցության հեռանկարները:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի հետ՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում, և այսպիսի հանդիպումները նպաստում են երկկողմ գործակցությունն ընդլայնելուն և 
զարգացնելուն:
 
Վ. Մարտիրոսյանը կարևորեց Այ-Թի ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, և հույս հայտնեց, որ երկկողմ գործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play