Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց


Անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց

  • 30-09-2016 11:20:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Նոյյան տապան  -   Քաղաքական