«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կշարունակի նպաստել Հայաստանում կիբեռանվտանգության մասնագետների պատրաստմանը


«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կշարունակի նպաստել Հայաստանում կիբեռանվտանգության մասնագետների պատրաստմանը

  • 03-10-2016 13:13:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Հայաստանի բուհերի ուսանողները «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության աջակցությամբ ստացան համակարգչային անվտանգության բնագավառում իրենց գիտելիքները գործնականում կիրառելու, ինչպես նաև դրանք հարստացնելու եզակի հնարավորություններ։
 
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 1-ն անցկացրեց ուսանողների միջև ծրագրավորման Kaspersky Student’s Challenge Հայաստանի առաջին առաջնությունը, որի օֆլայն-ընտրական փուլում (սեպտեմբերի 9-25-ը) ուսանողները պետք է կատարեին ռեվերս-ծրագրավորման ոլորտի 3 օնլայն-առաջադրանք։ Առաջնության ընտրական փուլը հաջողությամբ անցած մասնակիցները լավագույններին որոշեցին հոկտեմբերի 1-ին կայացած եզրափակչում, որը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում։ Եզրափակչի 30 մասնակիցների միջև անցկացված մրցության արդյունքներով Kaspersky Student’s Challenge 2016-ում  առաջին տեղը գրավեց Կարեն Համբարձումյանը, երկրորդ տեղը՝ Նարեկ Հովսեփյանը, երրորդը՝ Տիգրան Գալստյանը. բոլորն էլ Երևանի պետական համալսարանից։ Առաջնության հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչները նրանց հանձնեցին արժեքավոր մրցանակներ։ Նրանք հանձնեցին նաև խրախուսական մրցանակներ Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող-ծրագրավորողներին։
 
Kaspersky Student’s Challenge ծրագրավորման առաջնության եզրափակչի շրջանակներում կայացավ բացառիկ դասախոսություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ՝ Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար և Հակավիրուսային վերլուծաբանների ամենամյա համաժողովների (Security Analyst Summit) կազմակերպիչ Սերգեյ Նովիկովը և անվտանգության հետազոտող Դենիս Մակրուշինը ներկայացրին  օրվա արդիական թեմային համահունչ՝ ռեվերս-ծրագրավորման վերաբերյալ դասախոսություն։
 
«Kaspersky Student’s Challenge-ը ցույց տվեց, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ պատրաստող բուհերը դեռ շատ անելիք ունեն  կիբեռանվտանգության ոլորտի որակյալ կադրերի պատրաստման հարցում։ Խնդիրը հատկապես վերաբերում է կիբեռմիջադեպերի կանխարգելմանը և դրանց հետևանքների արագ վերացմանը գործնական գիտելիքների տրամադրող ուսումնական ծրագրերի մշակմանը և ներդմանը։ Այս խնդիրը լուծելու նպատակով է «Կասպեսրկի Լաբորատորիա»-ն հայաստանցի ուսանողների համար պարբերաբար անցկացնում կիբեռանվտանգության թեմայով սեմինարներ, իսկ Հայ-Ռուսական համալսարանում ընթացիկ ուսումնական տարվա սկզբից իրականացնում է «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» նախադեպը չունեցող համատեղ մագիստրոսական ծրագիրը։ Հուսով եմ, որ ՏՏ ոլորտի մասնագետներ  պատրաստող հայաստանյան մյուս բուհերը ևս ՀՀ կրթության և գիտության նախարարության, պետական և գործարար հատվածի ու «Կասպեսրկի Լաբորատորիա»-ի հետ համագործակցությամբ ձեռնամուխ կլինեն համապատասխան ուսումնական ծրագրերի մշակմանը և ներդրմանը։ Եվ այդպիսով «Կասպերսկի Լաբորատորիա»-ն կշարունակի նպաստել Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը»,- նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ում նախատեսում են ամենամյա դարձնել ուսանող-ծրագրավորողների միջև Kaspersky Student’s Challenge առաջնությունը Հայաստանում։
 
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play