«Սանիթեքը» քայլեր է ձեռնարկում գիշերային ժամերին աղբահանության աղմուկը նվազագույնի հասցնելու համար


«Սանիթեքը» քայլեր է ձեռնարկում գիշերային ժամերին աղբահանության աղմուկը նվազագույնի հասցնելու համար

  • 04-10-2016 15:20:36   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 «Սանիթեք» ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր պաշտոնական էջին և թեժ գծի հեռախոսահամարին դիմումներ է ստանում գիշերային ժամերին իրականացվող աղբահանության վերաբերյալ: Բնակիչները դժգոհում են աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից: «Սանիթեք» ընկերությունը՝ աշխատելով հանրային ծառայության ոլորտում, խիստ կարևորում է բնակիչների կողմից հնչեցված կարծիքներն ու նրանց գոհունակությունը, ուստի հարկ ենք համարում այս առնչությամբ ներկայացնել ընկերության պարզաբանումը:  
 
Նշենք, որ գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը ընդունված միջազգային պրակտիկա է, որը կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը:
Հավելենք նաև, որ «Սանիթեք» ընկերության բոլոր մեքենա-սարքավորումները ներկայումս լավագույնն են ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների: Վերջիններս նաև աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։ Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվել է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանացել. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող  բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել: 
«Սանիթեք» ընկերությունը լիահույս է, որ ձեռնարկվող բոլոր քայլերը կնպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար:
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ընկերությունն օպերատիվ կերպով արձագանքում է ստացված բոլոր հարցումներին և քայլեր ձեռնարկում խնդիրներն արագ շտկելու համար:
Մամուլին առնչվող հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ընկերության հաղորդակցության թիմին  099 58 80 90 հեռախոսահամարով կամ գրել press@sanitekworld.am էլ-հասցեին:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play