Կենդանիներին պարտավոր են սիրել ու խնամել բոլորը. կենդանասերներ (տեսանյութ)


Կենդանիներին պարտավոր են սիրել ու խնամել բոլորը. կենդանասերներ (տեսանյութ)

  • 04-10-2016 17:02:16   | Հայաստան  |  Հասարակություն



Թափառող կենդանիներին վերացնելու փոխարեն համայնքային բյուջեից տրամադրվող գումարները կարելի է օգտագործել նրանց նկատմամբ ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար: Այս մասին հոկտեմբերի 4-ին` Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Մխիթար» հայկական գամփռի բուծարանի տնօրեն Վահան Մխիթարյանը:
 
Ըստ նրա` կենդանիների պաշտպանությունը Հայաստանում իրականացվում է անհատների ու հասարակական կազմակերպությունների կողմից, ինչը ողջունելի փաստ է և ազգային գնահատական: 
Անդրադառնալով հայկական գելխեղդ գամփռին` Վ. Մխիթարյանը նշեց, որ հայկական զտարյուն այդ շնատեսակը կարող է մինչև 90 մետր հեռավորության վրա զգալ վտանգը, հաղթահարել մի քանի կիլոմետր այն չեզոքացնելու համար, ինչպես նաև մինչև վերջ մարտնչել անգամ գայլի հետ` վերջինիս հեռացնելով իր հսկողության տակ գտնվող տարածքից: 
Նրա խոսքերով` վերոնշյալ հատկանիշների շնորհիվ` հայկական գամփռը գրեթե չի զիջում գայլին: 
Կենդանասեր, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ կենդանիներին պարտավոր են սիրել  ու խնամել բոլորը: 
Նրա կարծիքով` հայկական գամփռը բանակում ունենալու է Իսկանդերի էֆեկտ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play