Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանում


Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանում

  • 04-10-2016 18:40:31   | Հայաստան  |  Հասարակություն

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթիի (Էլիզաբեթ Դանիելյան) անունն ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորում: Նմանատիպ հանրագիտարանում հայտնվելը Բեթթիի համար միջազգային կարգի ձեռքբերում է, իսկ Հայաստանի համար` ևս մեկ հաղթանակ: Ի դեմս Բեթթիի` նախաձեռնության հեղինակները տեսնում են անհատականության, ում պատկանում է ապագան. ահա թե ինչու հանրագիտարանում Բեթթիի մասին հոդվածները հրապարակվել են «Նրանց է պատկանում ապագան» են բաժնում: 
 
Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, միջպետական խմբագրական խորհրդի նախագահության որոշմամբ և ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարարությունների, ինչպես նաև Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջարկությամբ` Բեթթին, շնորհիվ իր արժանիքների և ձեռքբերումների, դարձել է այս աննախադեպ հանրագիտարանի հայ հերոսուհին: Տեղեկացնենք, որ «Լավագույն մարդիկ» և «Շնորհալի երեխաներ» միջազգային հանրագիտարանների խմբագրությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ և ՀՀ մշակույթի ու Կրթության և գիտության նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացնում է «Հայաստանի շնորհալի երեխաները» նախագիծը: Նախաձեռնության շրջանակում մեր երկրի համար ստեղծված առաջին միջազգային գիրքը 2015 թ. լույս է տեսել «Կրթության մեջ լավագույնը» ամենամյա մեծ միջազգային հանրագիտարանի 5-րդ հրատարակության հետ և ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի տաղանդավոր մանկավարժներին և շնորհալի երեխաներին: «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորը լույս կտեսնի հաջորդ տարվա հունվարին: Հատուկ ձեռքբերումների հասնելու շնորհիվ Բեթթին կարժանանա «Շնորհալի երեխա» մեդալի` անվանական վկայականով, և առաջին կարգի միջազգային դիպլոմի: Հավելենք, որ միջազգային հանրագիտարանը 1999 թվականից լույս է տեսնում Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, իսկ 2015-ից` նաև Հայաստանում: Հրատարակության հերոսներին առաջադրում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարներ, գիտական և փորձագիտական համայնքների անդամներ: Տարեկան ավելի քան 10 միլիոն ընթերցողներ են հետաքրքրվում այս նախագծով: Տեղեկացնենք նաև, որ Բեթթին առաջիկայում հանդես կգա այլ նախագծերով.հոկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա պատանեկան համերգ, որը կվարի Էլիզաբեթ Դանիելյանը: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play