Վրաստանի նախագահն ահաբեկչություն է որակել պատգամավորի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիում


Վրաստանի նախագահն ահաբեկչություն է որակել պատգամավորի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիում

  • 05-10-2016 15:07:04   | Վրաստան  |  Հասարակություն

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն Է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:

Պատգամավորի ավտոմեքենան պայթել Է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության գրասենյակից ոչ հեռու: Պայթյունի պահին ավտոմեքանայում եղել են Թարգամաձեն եւ նրա վարորդը: Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ, լրջորեն տուժել են հինգ անցորդներ: «Սա կրիմինալի պայքարն Է հասարակության դեմ, կրիմինալի պայքարը՝ քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի գրոհն Է նորմալ քաղաքական ժողովրդավարական գործընթացի դեմ»,-ասել Է Մարգվելաշվիլին երիտասարդության հետ կայացած հանդիպմանը, որը տեղի Է ունեցել Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում: «Մենք կարող ենք նրանց ուղղակիորեն անվանել կրիմինալ տարրեր, որոնք, ցավոք, քաղաքական գործընթացը որպես միմյանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում»,-ասել Է Մարգվելաշվիլին, որի ելույթը հեռարձակել Է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողները անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ: «Դիմում եմ նրանց, ովքեր պլանավորել ու իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայմանորեն շատ խիստ պատասխանատվություն եք կրելու օրենքի առաջ»,- ասված Է վարչապետի հայտարարության մեջ: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին:

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն