Ուզում ես ճշմարտությունն ասել՝ վճարի´ր


Ուզում ես ճշմարտությունն ասել՝ վճարի´ր

  • 06-10-2016 16:50:15   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը որոշում է ընդունել, որի համաձայն՝ «Հայրենասերների Միություն» կուսակցության նախընտրական ծրագրի մի հատվածը Վրաստանի Ընտրական Կոդեքսի 47-րդ կետի խախտում է հանդիսանում»։
 
«Քաղաքական կուսակցությունները, ընտրական սուբյեկտների թեկնածուները և նրանց կողմնակիցները իրավունք չունեն հայտարարելու իրենց գործունեության հետագա ծրագրերի մասին։ Նախընտրական ծրագիրը չպետք է ներառի պատերազմի և բռնության քարոզչությունը։ Չպետք է կոչ անի գոյություն ունեցող հասարակական կարգի բռնականորեն հերթափոխությանը։ Չպետք է երկրի տարածքային ամբողջականության խախտման կոչ անի։ Չպետք է բովանդակի ազգային և կրոնական հենքի վրա դիմակայության և թշնամանքի կոչեր», -ասված է Վրաստանի Ընտրական Կոդեքսի 47-րդ կետում։
 
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, դատելով ամեն ինչից, թուրքական իշխանությունների կողմից իրագործված ճնշման հետևանքով Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը կոչ է արել երկրի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին ուսումնասիրել Հայրենասերների Միություն» կուսակցության նախընտրական ծրագիրը և վրացական օրենսդրության խախտման առկայության դեպքում համապատասխան արձագանք դրսևորել։
«Հայրենասերների Միություն» կուսակցության նախընտրական ծրագիրը բացահայտ հակաթուրքական բնույթ է կրում, ատելություն է բորբոքում ժողովուրդների միջև և քսենոֆոբիա է քարոզում», -հայտարարում են «Ռուսաթավի 2» հեռուստաալիքում, որը հրաժարվել էր «Հայրենասերների Միություն» կուսակցությանը գովազդային ժամանակ տրամադրել իր եթերում։
Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշման համաձայն՝ «Հայրենասերների Միություն» կուսակցությունը կտուգանվի 2 000 լարիով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը