Անցած գիշեր հակառակորդը կիրառել է նաև <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ


Անցած գիշեր հակառակորդը կիրառել է նաև <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ

  • 08-10-2016 16:52:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:
 
Հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառվել են նաև <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (22 կրակոց):
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական