Լայպցիգի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող սիրիացուն


Լայպցիգի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածվող սիրիացուն

  • 10-10-2016 14:12:30   | Գերմանիա  |  Հասարակություն

Նախորդ գիշեր Գերմանիայի Սակսոնիա դաշնային գոտու ոստիկանությունը ձերբակալել է սիրիացի Ջաբեր Ալբակրային, ով կասկածվում է ահաբկեչական գործողություններ կազմակերպելու և իրավապահ մարմիններից թաքնվելու մեջ:
 
Interfax-ի փոխանցմամբ, 22-ամյա սիրիացուն մեղադրում են Հեմնիցե քաղաքում ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ, ինչի համար հիմք է հանդիսացել նրա տան մոտակայքում հայտնաբերված պայթուցիկ սարքը: 
Հավելենք, որ նույն գործով Լայպցիգի ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել էր երեք կասկածյալի, որոնցից երկուսին կիրակի բաց են թողել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play