«ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը հայկական ԱԷԿ-ում նախագծականխարգելիչ վերանորոգում է իրականացնում


«ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը հայկական ԱԷԿ-ում նախագծականխարգելիչ վերանորոգում է իրականացնում

  • 11-10-2016 11:41:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայկական ԱԷԿ-ում սեպտեմբերին սկսված նախագծականխարգելիչ վերանորոգումը կավարտվի 2016 թվականի նոյեմբերին: 
 
Վերանորոգման շրջանակներում իրականացվելու է ռեակտորային սարքավորումների և խողովակաշարերի շահագործական ստուգում, որին կմասնակցեն ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման նախագծում ներգրավված 4 կազմակերպություններ ներկայացնող մոտ 50 մասնագետներ: Հարկ է նշել, որ նախատեսվում է հսկայական ծավալի աշխատանք իրականացնել, որը ռուսական կայաններում սովորաբար իրականացվում է 4 նախագծականխարգելիչ վերանորոգումների ընթացքում: 
Բացի այդ հայկական և ռուսական կողմերն անցել են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառույցների և բաղադրիչների գործիքային զննմանը, որն իրականացվելու է առաջիկա երեք տարիների ընթացքում: Ներկա պահին ռուսական կողմն արդեն մշակել է զննման և հսկողության ավելի քան 30 ծրագիր:  
Գործիքային զննման շրջանակներում առաջնահերթ խնդիր է հանդիսանում անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող սարքավորումների շահագործման ժամկետների երկարացումը: Այս տարի նախատեսվում է իրականացնել գլխավոր ցիրկուլյացիոն պոմպերի, գլխավոր փականների, բեռնաբարձման մեխանիզմների և  ռադիացիոն թափոնների կառավարման համակարգի զննումը: 
Ընդհանուր առմամբ գործիքային զննման շրջանակներում սարքավորումների չափման և հաշվարկների համակարգի հիման վրա անհրաժեշտ է լինելու հիմնավորել ՀԱԷԿ-ի 2000 միավորների շահագործման ժամկետի երկարացումը: 
 
Տեղեկանք
2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի  № 2 էներգաբլոկի ժամկետի երկարացման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: 2015 թվականի փետրվարին ստորագրվեց ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորման համար արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: 
2015 թվականի հունիսին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ և «ՀԱԷԿ» ՓԲԸ միջև ստորագրվեց Հայկական ԱԷԿ № 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար աշխատանքներ, մատակարարումներ և ծառայություններ կատարելու մասին պայմանագիր: 
 
 ***
 «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: 
Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play