«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի նոր ֆանտաստիկ նախագիծը


«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի նոր ֆանտաստիկ նախագիծը

  • 11-10-2016 17:48:09   | Իսպանիա  |  Սպորտ

Մադրիդի ավագանու ներկայացուցիչները «Ռեալ» ֆուտբոլային ակումբին թույտվություն են տվել սեփական մարզադաշտի վերակառուցման ծրագրի իրագործման համար:
Korrespondent-ի փոխանցմամբ, շինարարական աշխատանքները կսկվեն հաջորդ ամառ և կտևեն 2,5 տարի:
 
Չնայած «Բերնաբեու»-ի չափսերի մեծացմանը, հանդիսականների թիվը կմնա անփոփոխ և չի ավելացվի: Փոխարենը, մարզադաշտը կունենա VIP-օթյակ, նոր առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցված տանիք և մարզադաշտի տարածքում ակումբի թանգարան:
Միաժամանակ, կփոխվի նաև խաղադաշտի արտաքին տեսքը, որը նախկին պահպանողականի փոխարեն կստանա ուլտրա-ժամանակակից կառուցվածք:
Հավելենք, որ մարզադաշտի մոտակայքում հյուրանոց կառուցելու «Ռեալ»-ի պահանջը մերժվել է:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play