Նորարար գաղափարների մրցույթ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում


Նորարար գաղափարների մրցույթ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում

  • 12-10-2016 14:51:23   | Հայաստան  |  Իրավունք

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության գործընկերությամբ, հայտարարել է նորարար գաղափարների մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում: 
 
Մրցույթը նպատակ ունի օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար: Մրցույթին մասնակցելու համար աշխատակիցները կարող են ներկայացնել աշխատանքի ընթացքում բացահայտած խնդիրը և նկարագրել առաջարկվող նորարար լուծումը: Լուծումը պետք է վերաբերի 
1) վարչարարության կամ կառավարման պրոցեսների օպտիմիզացմանը 
2) քաղաքացու հետ հետադարձ կապի հեշտ և արագ գործիքների ներդրմանը 
3) կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության նպաստմանը։
Նորարար գաղափարների մրցույթը բաց է ՀՀ արդարադատության նախարարության բոլոր աշխատակիցների համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան էլեկտրոնային հայտը: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. հոկտեմբերի 31-ը: Ներկայացված հայտերը դիտարկելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպական միության և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներից կազմված միասնական հանձնաժողովը: Հաղթող կարող են ճանաչվելու այն գաղափարները, որոնք՝ 
1) նորարար մոտեցում են առաջարկում
2) իրատեսական են 
3) համապատասխանում են գործընթացի օպտիմիզացման և/կամ հետադարձ կապի ապահովման պահանջներին: Հաղթող գաղափարների հեղինակները կստանան մրցանակներ և գաղափարը փորձարկելու հնարավորություն: Հաղթած գաղափարների իրականացման համար տեխնիկական և ֆինանսական աջակցությունը տրամադրելու է ՄԱԶԾ ծրագիրը: 
Մրցույթն իրականացվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է Հայաստանում 2015-2018 թվականներին՝ ՄԱԶԾ Կոլբա նորարարական լաբորատորիայի միջոցով: Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, որին առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման և զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում: Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում և կառավարման նորարարություն: Վերջինին ներգրավված է նաև բրիտանական FutureGov խորհրդատվական ընկերությունը, որը համարվում է առաջատար կառավարման նորարարության լուծումների մշակման և իրականացման ոլորտում:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play