Դատարանը պարտադրել է Լուիզա Գումրոյանին՝ հրապարակային ներողություն խնդրել Տիգրան Ուրիխանյանից


Դատարանը պարտադրել է Լուիզա Գումրոյանին՝ հրապարակային ներողություն խնդրել Տիգրան Ուրիխանյանից

  • 12-10-2016 15:31:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիը ԵԱՆԴ/4316/02/15 գործով  վճիռ է կայացրել, որով պարտադրել է neonews.am և gazeta.am  կայքերի սեփականատեր և խմբագիր Լուիզա Գումրոյանին հրապարակային ներողություն խնդրել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հիշյալ կայքերի հոդվածներում վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար, ինչպես նաև հրապարակային հերքում տարածել  և որպես վիրավորանքի և զրպարտության հատուցում վճարել կես միլիոն դրամ: 
 
Հիշեցնենք, որ վերոնշյալ դատական գործի ընթացքում նաև  բացահայտվել են հանգամանքներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով, քանի որ Գումրոյանը հայտարարել էր, թե այդ կայքերը պատկանում են տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին և ներկայացրել էր մի շարք փաստաթղթեր:
 
 
Լրատվական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play