Հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա.ԼՂՀ ԱԳՆ


Հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա.ԼՂՀ ԱԳՆ

  • 12-10-2016 16:05:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հարց՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը սեպտեմբերի 10-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։
 
Պատասխան՝ Կիսում ենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը`  կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում ևս իրականացնելու անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելու անթույլատրելիության վերաբերյալ։
Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների խթանումը ողջ եվրոպական մայրցամաքում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա։
Խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանը, առաջին հերթին, ցուցադրում է այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակների ու սկզբունքների նկատմամբ իր անհանդուրժողականությունը։
 
ԼՂՀ ԱԳՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն