Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը վերացվել է.«Ա1+»


Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը վերացվել է.«Ա1+»

  • 12-10-2016 16:18:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը վերացվել է։
 
«Ա1+»-ի հետ զրույցում նրա կինը՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ լուրը ստանալուց անմիջապես հետո շտապել է ամուսնու հետ տեսակցելու։ «Այս պահին շատ ուրախ եմ եւ շատ հուզված, ճանապարհին եմ, գնում եմ Անդրիասի հետ հանդիպման»,-ասաց Ա. Թարխանյանը ։
 
Նշենք, որ Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դատարանը մի քանի անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը եւ գրավի դիմաց ազատ արձակել։ Մինչդեռ նույն մեղադրանքն առաջադրվում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, որոնց սակայն դատարանը համաձայնել էր գրավի դիմաց ազատ արձակել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play