ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետը


ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետը

  • 12-10-2016 17:23:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նստաշրջանին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը:

Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին` տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ երկիրը ներկայացնելու է վարչապետը»,- ասաց Բալայանը: Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմը հայտարարել է, որ նրա ծրագրված այցելությունը չի կայանա` նախագահի մրսածության պատճառով: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն