Այս գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է <<ՍՎԴ>> և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններ.ԼՂՀ ՊՆ


Այս գիշեր ադրբեջանական զինուժը կիրառել է <<ՍՎԴ>> և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններ.ԼՂՀ ՊՆ

  • 13-10-2016 11:16:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց: Հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ՍՎԴ>> և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` շարունակելով վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն