Արարատ Խանդոյանի պաշտպանն ահազանգում է ճնշման մասին


Արարատ Խանդոյանի պաշտպանն ահազանգում է ճնշման մասին

  • 14-10-2016 16:59:59   | Հայաստան  |  Իրավունք

«Սասնա ծռեր»-ի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
 
«Հերթական անգամ տեղի է ունենում Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը առանց Արարատ Խանդոյանի և նրանց պաշտպանների անցկացրել է վերաքննիչ բողոքի քննություն։
 
Դատարանը դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, իսկ պաշտպան Արա Ղարագյոզյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել է հոկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ին։ Դրանից բացի, 11.10.2016 թ Արարատ Խանդոյանը դիմում էր գրել և ցանկություն էր հայտնել դատական նիստին մասնակցելու։
 
Կոպտորեն դատարանը խախտել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը, արդար դատաքննության իրավունքը։ Պաշտպանական կողմը գտնում է՝ սա հերթական ճնշումն է քաղաքական բանտարկյալի նկատմամբ։ Դատարանը ապացուցում է այս քայլով, որ նա ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ կատարում է քաղաքական պատվեր»։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play