Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ


Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

  • 14-10-2016 19:50:51   | Իտալիա  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերին 13-ին մեկնել է Վենետիկ՝ մասնակցելու    «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստին:
 
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով                      (http://moj.am/storage/uploads/001SPEECH_Venice_ARM-1.pdf), որտեղ ներկայացրել է   Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած մի շարք կարևոր զարգացումներ: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ընտրացուցակների հրապարակման հիմնախնդրին` կարևորելով ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:
 
Լիագումար նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և «Կուսակցությունների մասին»» ՀՀ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի բոլոր գործընկերներին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play