Հիմնավոր և արդյունավետ որևէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության ու ՋՏՊԿ-ի ուշադրության կենտրոնից


Հիմնավոր և արդյունավետ որևէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության ու ՋՏՊԿ-ի ուշադրության կենտրոնից

  • 17-10-2016 11:21:48   | Հայաստան  |  Տնտեսություն

«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը կարևոր է հայկական  կողմի համար»: Այս մասին ԱԶԲ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
 
Սա նորանշանակ նախագահի հերթական աշխատանքային հանդիպումն էր միջազգային գործընկերների հետ, որի հիմնական նպատակը ընթացիկ ծրագրերի քննարկումը և հետագա համագործակցության համար ուղենիշերի մշակումն է: Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս
Ալվարեսը շնորհավորեց Արսեն Հարությունյանին վերջերս ստանձնած պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:
 
«Հայաստանում մինչ օրս իրականացված ծրագրերը հուսադրող են ԱԶԲ-ի համար»,- շեշտեց Ս. Լորենս Ալվարեսը:
ՋՏՊԿ նախագահը վստահեցրեց գործընկերներին, որ հիմնավոր և արդյունավետ որևէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնից:
 
Ա. Հարությունյանը ներկայացրեց նաև իր մոտեցումները ՋՏՊԿ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով.«Հատկապես կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները ԾԻԳ-երի հետ կապված:
Միջազգային գործընկերների համար լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը որոշակի միջազգային կառույցների հետ՝ ապահովելով նրանց հետ ուղղակի կապն ու անխափան հաղորդակցությունը»,- ասաց Ա. Հարությունյանը:
 
Ս. Լորենս Ալվարեսը ողջունեց ՋՏՊԿ նախագահի այս մոտեցումը և նշեց, որ պատրաստ են 2018 թ.-ին նախատեսված նոր վարկային ծրագրերն իրականացնել արդեն այդ ձրաչափով: Հանդիպմանը ներկա էր նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա ներկայացրեց, որ Արարատի և Արմավիրի մարզերում այս պահին տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են ընթանում, որոնց
արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի, թե ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ինչ ծրագրեր կարելի է իրականացնել այդ մարզերում:
 
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play