Արման Թաթոյանն ընդունել է Ֆիլիպ Բուայային


Արման Թաթոյանն ընդունել է Ֆիլիպ Բուայային

  • 19-10-2016 16:15:42   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի նախագահի համատեղ հրավերով Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար  Ֆիլիպ Բուայան:
 
Այսօր պրն. Բուայային ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանի հետ քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև  զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, Պաշտպանի գրասենյակի աշխատակիցների՝ մարզերում ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:
 
Իր խոսքում պրն. Բուայան հատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման համար իրականացվող ծրագրերում Պաշտպանի դերակատարությունը: Նա կարևորել է նաև  Պաշտպանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կատարման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունենալու անհրաժեշտությունը: Սա հանդիսանում է միջազգային լավագույն փորձ և կարևոր է մյուս երկրներում այն տարածելու համար:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները և դարձնելով այն շարունակական:
 
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play