Իրաքյան ուժերը վերսկսել են հարձակումները Մոսուլի վրա


Իրաքյան ուժերը վերսկսել են հարձակումները Մոսուլի վրա

  • 31-10-2016 12:49:06   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքյան ուժերը վերսկսել են հարձակումները Մոսուլ քաղաքի արևելյան ճակատում: tass.ru-ի փոխանցմամբ` կառավարական զորքերն ակնկալու են հասնել մինչև Տիգրիս գետի արևելյան ափերը: 
 
Իրաքից հետո մեծությամբ երկրորդը համարվող Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուն ուղղված ցամաքային գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ից: Բացի իրաքյան կառավարական ուժերի, ազատագրական գործողություններում մասնակցում են քրդական խմբավորումներ, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ: 
Հոկտեմբերի 28-ին միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրաքյան ուժերը երկօրյա դադար են վերցրել հարձակումներում, որպեսզի վերախմբավորեն ուժերը մի շարք հարձակումների համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play