Եգիպտոսում 7 հայաստանցի զբոսաշրջիկ ստացել է ծանր<br /> վնասվածքներ ավտոբուսային վթարների հետեւանքով<br />


Եգիպտոսում 7 հայաստանցի զբոսաշրջիկ ստացել է ծանր
վնասվածքներ ավտոբուսային վթարների հետեւանքով

  • 30-01-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՅԻՐ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի 7 քաղաքացի է տուժել Եգիպտոսում հունվարի 30-ին 4 ավտոբուսային վթարների հետեւանքով: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, վթարների պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները` ավազի փոթորիկը: Ընդհանուր առմամբ վթարներից տուժել է 55 մարդ` 20 զբոսաշրջիկ տարբեր երկրներից եւ 35 եգիպտացի: Հաղորդվում է, որ առավել լուրջ վնասվածքներ` ջարդվածքներ եւ կտրվածքներ են ստացել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները:
Նոյյան տապան  -   Հասարակություն