Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ


Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

  • 03-11-2016 13:55:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր:
 
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը եւ պաշտպանության բանակի մարտունակության շարունակական  բարձրացումը եղել են եւ կմնան մեր ամենակարեւոր առաջադրանքներից մեկը:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական