Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում


Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում

  • 03-11-2016 15:15:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրն ընդունել է «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում, ըստ որի սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
 
Միաժամանակ առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սույն որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ: 
Կառավարությունն ընդունել է նաև «Գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում: Առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին: Հիմնավորման համաձայն, այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից: Որոշմամբ հնարավորություն կտրվի ընկերությունների համար կիրառել գազի խթանիչ սակագին: Հաշվի առնելով, որ ոլորտի արտադրանքի ինքնարժեքի մեջ գազի տեսակարար կշիռը բավականին բարձր է, խթանիչ սակագնի կիրառման դեպքում կբարձրանա արտադրանքի մրցունակությունը, ինչն էլ կբերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play