Էրդողանը Գերմանիան անվանել է ահաբեկիչների համար կարևոր ապաստարան


Էրդողանը Գերմանիան անվանել է ահաբեկիչների համար կարևոր ապաստարան

  • 03-11-2016 18:50:19   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը Գերմանիան անվանել է ահաբեկիչների ապաստարան և սպառնացել Բեռլինին պատմության դատաստանով:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` թուրք առաջնորդը, մասնավորապես, դժգոհություն է արտահայտել այն բանի հետ կապված, որ Գերմանիան մինչ օրս Թուրքիային չի արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին: 
Էրդողանը նաև հայտարարել է, որ Գերմանիան իր տարածքում թաքցնում է «Քրդական բանվորական կուսակցության» զինյալներին, որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: «Մենք Գերմանիայից ոչ մի սպասլիք չունենք, սակայն դուք կդատվեք պատմության կողմից ահաբեկիչներին աջակցելու համար: Գերմանիան դարձել է ահաբեկիչների համար կարևոր ապաստարան»,- ասաել է նա:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play