ՆԱՍԱ-ն լուսնի ուղեծրի վրա բազա կկառուցի


ՆԱՍԱ-ն լուսնի ուղեծրի վրա բազա կկառուցի

  • 04-11-2016 15:00:29   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՆԱՍԱ-ն նախատեսում է լուսնի մոտ մինչև 2023 թվականը միջազգային տիեզերական կայան կառուցել:
 
Korrespondent-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է Russia SpaceWeb գոծակալության սեփականտեր Անատոլի Զակը, ում խոսքերով բազան հիմնելու վերաբերյալ փակ հանդիպում է կազմակերպվել ՆԱՍԱ-ի ռուսաստանյան, ճապոնական, կանադական և եվրոպական կազմակերպությունների փորձագետների ու ներկայացուցիչների միջև:
Աղբյուրի տվյալներով, ներկայիս տարբերակի նախագիծը ներառում է ռազմաբազայի շինարարության ըստ էության փոքր պատճենը, որը պետք է պտտվի ոչ թե ամբողջ երկրի, այլ լուսնի շուրջը:
Զակի խոսքերով, կայանը կառուցելու համար կօգտագործվեն իոնային շարժիչներ և ինքնակառավարվող համակարգեր, ինչը թույլ կտա բազան դարձնել առաջին միջմոլորակային կայանը: Այն թույլ կտա տեղաշարժել բազան մեկ մոլորակից մյուսը՝ այդ կերպ ուսումնասիրելու մի շարք երկնաքերեր և նույնիսկ մինչև Մարս հասնել հետազոտություններ իրականացնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play